Սպորտ

Ռոնալդուն ավարտում է կարիերան Պորտուգալիայի ընտրանու կազմում

1 րոպեի ընթերցում

Ռոնալդուն ավարտում է կարիերան Պորտուգալիայի ընտրանու կազմում

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցում հայտնել է Պորտուգալիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը տեղադրել է տեսանյութ, որը մակագրել է. «Պորտուգալիան հավերժ կմնա իմ մեջ»: 

41-ամյա Քրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում նորամուտը նշել է 18 տարեկանում 2003 թվականի օգոստոսի 20-ին Ղազախստանի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում (1:0) ՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում:

Պորտուգալիայի հավաքականի կազմում հարձակվողն ընդհանուր առմամբ անցկացրել է 234 հանդիպում, որոնցում դարձել է 146 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ: Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի հետ դարձել Է Եվրոպայի չեմպիոն (2016) և ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի կրկնակի հաղթող (2018/2019, 2024/2025): 

Կարդացեք հոդվածը` ქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում