Սպորտ

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանն ԱԱ-ում 17-րդն է

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանն ԱԱ-ում 17-րդն է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Դավիթ Հովհաննիսյանն աշխարհի առաջնության 95 կգ քաշային կարգի ընդհանուր հաշվարկում 17-րդն է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի 2026  թվականի առաջնության 95 կգ քաշում հայ ծանրորդը մրցեց B  ենթախմբում: Հովհաննիսյանը պոկում վարժությունում ունեցավ մեկ հաջող մոտեցում՝ բարձրացնելով 165 կգ: Հրումում մեկ մոտեցմամբ գլխավերևում պահեց 195 կգ: Երկամարտում Հովհաննիսյանը գրանցեց 360 կգ:

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնը կրկին օլիմպիական չեմպիոն, բուլղար Կարլոս Նասարն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում