Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
3 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկն Ազգերի լիգայի C2 խմբի վերջին 2 հանդիպման համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ` Օգնյեն Չանչարևիչ - ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա), Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ», Ալեքսանդր Միշիև - «Ուրարտու», Գոռ Մատինյան-«Սարդարապատ»:
Պաշտպաններ` Արտեմ Բանդիկյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան), Էրիկ Փիլոյան - «Ուրարտու», Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա), Ստյոպա Մկրտչյան - «Նյուրնբերգ» (Գերմանիա), Նաիր Թիկնիզյան - «Օլիմպիակոս» (Հունաստան), Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա», Արման Ղազարյան - «Ուրարտու», Արգիշտի Պետրոսյան – ԲԿՄԱ, Խարիտոն Այվազյան - «Ուրարտու»:
Կիսապաշտպաններ` Կառլեն Հովհաննիսյան - «Ակրոն» (Ռուսաստան), Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան), Գոռ Մանվելյան - «Նոա», Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա», Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ», Էդգար Փիլոյան - «Ալաշկերտ», Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»:
Հարձակվողներ` Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա», Էդգար Սևիկյան - «Սեուտա» (Իսպանիա), Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյան - «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան), Արթուր Միրանյան - «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել), Արթուր Ղարիբյան - «Ռոդինա» (Ռուսաստան), Հրանտ-Լեոն Ռանոս - «Տեներիֆե» (Իսպանիա), Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»:
Վնասվածքների պատճառով ազգային ընտրանուն չեն միանա Հենրի Ավագյանը («Փյունիկ»), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Խուլիո Բուենոն («Արարատ-Արմենիա»), Էդուարդ Սպերցյանը («Ալ-Ահլի») և Ֆինն Գերագուսյանը («Սանդերլենդ»)։
Էրիկ Սիմոնյանը («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյանը («Արարատ-Արմենիա») և Վահան Բիչախչյանը նոր են ապաքինվել վնասվածքից և դեռևս չունեն լիարժեք մարզավիճակ ազգային հավաքականին օգնելու համար։
Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ժամը 21։00-ին կընդունի Կիպրոսի ազգային հավաքականին, իսկ նոյեմբերի 15-ին Ռիգայում, Երևանի ժամանակով ժամը 18։00-ին կհյուրընկալվի Լատվիայի հավաքականին։