Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նոյեմբերի 6-ին ունի մեկ մասնակից
1 րոպեի ընթերցում

Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանն ունի մեկ մասնակից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 110 կգ քաշային կարգի A ենթախմբում հանդես կգա Գարիկ Կարապետյանը:
Այս քաշային ծանրորդների մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 15:00-ին:
Մինչ այս աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից հրում վարժության բրոնզե մեդալակիր է դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը:
Կարդացեք հոդվածը` Español