Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց՝ վերջին րոպեներին բաց թողնելով հաղթանակը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն շարունակում է ելույթները Եվրոպա լիգայի հիմնական փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպա լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում մրցեց պորտուգալական «Տորենսե»-ի հետ:
Պորտուգալական ակումբին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը խաղի 13-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Ագուրեն:
«Արարատ-Արմենիա»-ն մինչ խաղակեսի ավարտը վերականգնեց հաշվի հավասարությունը: Ստանալով Ժիրայր Շաղոյանի փոխանցումը՝ գոլը խփեց Կարեն Մուրադյանը: Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի չեմպիոնը առաջ անցավ հաշվի մեջ: Գոլային փոխանցում կատարեց Արթուր Սերոբյանը, իսկ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Վիլսոնը: Հանդիպման ավելացված ժամանակում «Արարատ-Արմենիա»-ն 3 րոպեի ընթացքում երկու գնդակ բաց թողեց ու պարտություն կրեց այս խաղում: Մրցակցի կազմում գոլերը հեղինակեցին Վասկեսը և Դրամեն։
Նշենք, որ հանդիպման 25-րդ րոպեից պորտուգալական ակումբը խաղում էր 10 հոգով, քանի որ կարմիր քարտ էր ստացել Ագուիրը։ Խաղի 76-րդ րոպեին էլ դաշտից հոռացվել էր «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Վիկտորը։
Եվրոպա լիգայի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 26-ին՝ մրցելով ավստրական«Զալցբուրգ»-ի հետ: Մինչ այս Հայաստանի չեմպիոնը ոչ մի միավոր չի վաստակել՝ կրելով 4 պարտություն։