Սպորտ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական բասկետբոլի զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

Խորխե Գարբախոսան բարձր է գնահատել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ակտիվ ներգրավվածությունը եվրոպական բասկետբոլում և իրականացվող աշխատանքները։

Արթուր Նազարյանը ներկայացրել է Հայաստանում դպրոցական և մանկապատանեկան բասկետբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների առաջիկա անելիքներն ու նպատակները։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում միջազգային մրցաշարերի կազմակերպմանը։

Մասնավորապես, Արթուր Նազարյանը վերահաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ 2027 թվականին կրկին հյուրընկալելու Եվրոպայի տարիքային առաջնություններից մեկը։ Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ՀԲՖ-ի և ՖԻԲԱ Եվրոպայի միջև համագործակցության շարունակական զարգացումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում