Սպորտ

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (210+247 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պոկում վարժությունում նա երկու մոտեցմամբ գլխավերևում պահել է 210 կգ կշռող ծանրաձողն ու կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Լալայանն այս վարժությունում երրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 214 կիլոգրամանոց ծանրաձողը։ 

Հրում վարժությունում նա 247 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել:

Մինչ այս Հայաստանի կանանց հավաքականի կազմում Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ) դարձել էր հրում վարժության բրոնզե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում