Քաղաքականություն

Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին

2 րոպեի ընթերցում

Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը, փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգը և համագործակցության ընդլայնման ընդհանուր շահագրգռվածությունը, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունները նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու համար։

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար առկա մեծ ներուժն ու գոհունակությամբ նշվել վերջին տարիների գրացած առևտրաշրջանառության աճը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապակցվածության մի շարք հարցերի շուրջ և արձանագրել, որ կայունության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումը և հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի երկրների համար։

Փոխվարչապետ Գրիգորյանը և փոխնախագահ Փուրմոհամմադին գոհունակություն են հայտնել նոյեմբերի 10-ին Երևանում անցկացվելիք ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին Հայաստան է ժամանել հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակներում՝ նոյեմբերի 8-ի երեկոյան։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում