Քաղաքականություն

Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան

Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին նոյեմբերի 8-ի երեկոյան ժամանել է Հայաստան։ 

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից։ 

«Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորեցի Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, ՀՀ- ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին»,– գրել է նախարարը՝ հրապարակելով նաև տեսանյութ։ 

Սեյեդ Համիդ Փուրմոհամադին Հայաստան է ժամանել Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակներում։

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում