ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը Պարսից ծոցի շրջանում գտնվող Ղեշմ կղզու երկնքում կալանել և ոչնչացրել են ամերիկյան երկու MQM-170 հետախուզական անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ հետախուզական անօդաչուները խոցվել են ռադիոէլեկտրոնային պայքարի առաջադեմ համակարգերի օգնությամբ, որոնք օգտագործվում են ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի կողմից։
Իրանական լրատվամիջոցները նշում են, դրանք այս տեսակի արդեն հինգերորդ և վեցերորդ անօդաչու թռչող սարքերն են, որ վերջին ժամանակներս Իրանի կողմից խոցվել են Հորմուզի նեղուցի շրջանում։
Կարդացեք հոդվածը` Русский