Իրան

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

2 րոպեի ընթերցում

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ միջանկյալ ընտրություններում պարտված Հանրապետական կուսակցության արդյունքներին անդրադարձել է Իրանի հետ հակամարտությունը, որի պատճառով նրա բազմաթիվ համակիրներ այս անգամ նախապատվությունը տվել են դեմոկրատներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա համապատասխան գրառում է հրապարակել X սոցիալական հարթակում։

«Պատերազմն է մեր պարտության պատճառը։ Նախագահն անձամբ այդ մասին հայտարարեց նախորդ գիշեր»,- նշել է Վենսը։

Նա հավելել է, որ ընտրություններին հանրապետականների համակիրների մասնակցությունը բավականին բարձր է եղել, սակայն նրանցից շատերը դժգոհ լինելով գործող վարչակազմից՝ նախընտրել են քվեարկել դեմոկրատների օգտին։

ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ հարցումներից մեկի համաձայն՝ նման ընտրողներն առանձնացրել են չորս գործողություններ, որոնց կատարումը կնպաստի հանրապետականների նկատմամբ նրանց համակրանքի վերականգնմանը՝ ավարտել պատերազմը, կենտրոնանալ կենսական ծախսերի և գնաճի կրճատմանը, ինչպես նաև ԱՄՆ-ի մյուս ներքին խնդիրների լուծմանը, վերանայել Իսրայելի հետ հարաբերությունների սկզբունքները։

Նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ Դեմոկրատական ​​կուսակցությունը մեծամասնություն է ապահովել երկրի օրենսդիր մարմնի երկու պալատներում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում