Աշխարհ

Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում

1 րոպեի ընթերցում

Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև նոյեմբերի 10-11-ը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկվելու են անվտանգությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումն անցկացվելու է ոչ հրապարակային ձևաչափով՝ փակ դռների հետևում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա մանրամասնել է, որ քննարկվելու են ընդհանուր առմամբ անվտանգությանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանն ու ներգրավված կողմերի համար անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցեր։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հավաստիացրել է, որ առաջիկա բանակցությունների ժամկետները որևէ կերպ չեն առնչվում Միացյալ Նահանգներում ընթացող ընտրական գործընթացին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում