Միացյալ Նահանգներ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է առաջին տիկնոջ գրասենյակի՝ նոյեմբերի 3-ին հրապարակած հայտարարության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ Մելանյա Թրամփը նախաձեռնել է շփումներ պատերազմող երկու երկրների միջև և նպաստել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում ու հարակից տարածքներում հրադադարի հաստատմանը։

Նոյեմբերի 5-ին առաջին տիկինը Սպիտակ տանը հանդես կգա Օլեշկիում հրադադարին նվիրված ելույթով։

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների անունները և հանդիպման հստակ ամսաթիվը հաղորդագրությունում չեն նշվում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում