Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է երկրում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները՝ նշելով, որ որոշ տեսակի զենքի պաշարներ ամեն դեպքում կրճատվել էին։
«Գիտեք, կեղծ լուրեր էին շրջանառվում, որ մեր զինամթերքը քիչ էր, բայց դա ճիշտ չէ։ Որոշ բաներ քիչ էին, և «քիչ» բառը չափազանցված է այս դեպքում, բայց մեր պաշարները որոշ չափով նվազում էին, քանի որ (ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի - խմբ.) օրոք մենք շատ բան տվեցինք Ուկրաինային», -ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Թրամփն ասել է Fox-ի եթերում։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ զգալիորեն ավելի քիչ զենք է օգտագործել, քան Ուկրաինային է փոխանցել նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք։
Հոկտեմբերի 16-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է զենքի վաճառքը դաշնակիցներին մինչև սեփական պաշարների համալրումը։