Իրան

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի։ Նա, սակայն չի հստակեցրել, թե ինչպես դա տեղի կունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Կանզաս Սիթիի KCMO ռադիոկայանին տված հարցազրույցում, որից հատված է մեջբերում Reuters-ը։

«Այս ամենը շուտով կավարտվի։ Մեզ անհրաժեշտ է երաշխիք, որ այնտեղ երբեք միջուկային զենք չի լինի», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները չի հարվածի Իրանին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում