Չինաստան

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, որը պետական այցով Չինաստանում է հոկտեմբերի 27-31-ը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սի Ծինփինի և Շտայնմայերի բանակցությունների մասին գրում են չինական պետական լրատվամիջոցները՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Իր հերթին, Deutsche Welle պարբերականը գրում է, որ Շտայնմայերի այցի նպատակն է Չինաստանի հետ հասնել առևտրային տարաձայնությունների հարթեցման։

Այցի ընթացքում Գերմանիայի նախագահը կոչ է արել հարաբերություններում պահպանել փոխշահավետության սկզբունքը։ Վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպմանը Շտայնմայերը նշել է Գերմանիայի և Չինաստանի միջև առևտրի աճող դեֆիցիտի մասին, որը հասել է մոտ 90 մլրդ եվրոյի։

Գերմանիայի նախագահը, որի դերը հիմնականում արարողակարգային է, նշել է, որ Բեռլինը ցանկանում է աշխատել Չինաստանի հետ առևտրային խնդիրների լուծման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում