Չինաստան

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

1 րոպեի ընթերցում

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Չինաստանի իշխանությունները հանձնառու կմնան անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը, հայտարարել է երկրի նախագահ Սի Ծինփինը Ժողովրդական ժողովների տանը կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ՝ նվիրված երկրի կազմավորման առաջիկա 77-րդ տարեդարձին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք պետք է հանձնառու մնանք անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը, շարունակենք իրականացնել չորս գլոբալ նախաձեռնությունները, աջակցենք մարդկության համար միասնական ճակատագրով հանրության կառուցմանը և ավելի մեծ վստահություն և դրական դինամիկա հաղորդենք փոփոխվող և  անհանգիստ աշխարհին», - ընդգծել է Սի Ծինփինը։

Հոկտեմբերի 1-ին Չինաստանում նշվում է ազգային տոնը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման օրը։ 1949 թվականին այդ օրը Պեկինի Տյանանմենի հրապարակում չինական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզե Դունը (1893–1976 թթ.) հանդիսավորությամբ հռչակեց ՉԺՀ-ի կազմավորումը։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ԽՍՀՄ-ն դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատեց հանրապետության հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում