Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում
1 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև հնարավոր եռակողմ հանդիպման վերաբերյալ բանակցություններ են ընթանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Նրա խոսքով՝ Պեկինն այս հարցով կապ է պահպանում թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի հետ։
AFP լրատվական գործակալության տեղեկություններով՝ եռակողմ բանակցությունները կարող են անցկացվել «Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն» (APEC) կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը Շենժենում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal-ը, Վլադիմիր Պուտինն առաջարկել է նման հանդիպում անցկացնելու գաղափարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Ռուսաստանի նախագահը մտադիր է օգտագործել այս ձևաչափը՝ քննարկելու Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտի պայմանները՝ առանց ԵՄ-ի կամ Կիևի ներկայացուցիչների մասնակցության։