Միացյալ Նահանգներ

ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում և հայտարարել, որ իր կարծիքով՝ Մոսկվան ու Կիևը մոտ են համաձայնության հասնելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Financial Times-ին տված հարցազրույցում:

«Կարծում եմ՝ երկու կողմն էլ այն փուլում են, երբ կարող են ասել. «Եկեք համաձայնագիր կնքենք»», - ասել է Թրամփը։

FT-ն նշում է, որ ամերիկացի ղեկավարը «լավատեսություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության բանակցություններում արձանագրված առաջընթացի վերաբերյալ»։

Միևնույն ժամանակ, հրատարակությունը նշում է, որ «ուկրաինացի բանակցողները Թրամփի լավատեսությունը չեն կիսում»։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում