Միացյալ Նահանգներ

Թրամփը պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները և աշխատել դեմոկրատների հետ

1 րոպեի ընթերցում

Թրամփը պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները և աշխատել դեմոկրատների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն կանխատեսվում էր, որ նրա Հանրապետական կուսակցությունը կկորցնի վերահսկողությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Ես միանգամայն պատրաստ եմ ընդունել այդ արդյունքները։ Մենք կաշխատենք դեմոկրատների հետ և, գիտեք, սպասում ենք նրանց հետ աշխատանքի։ Հավանաբար, ինչ-որ ընդհանուր հայտարարի կգանք», - մեջբերել է Թրամփի խոսքերը NYT-ն։

Ըստ նախնական արդյունքների՝ բացի Ներկայացուցիչների պալատից, դեմոկրատները մեծամասնություն կստանան նաև Սենատում։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում