Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի
1 րոպեի ընթերցում

Աշխաբադ կատարած այցից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ հարևան երկրների հետ համագործակցությունը երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
«Ես ուրախ եմ Աշխաբադում հանդիպել նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ, ինչպես նաև արդյունավետ երկխոսություն ունենալ իմ ընկերոջ և գործընկերոջ՝ արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Մեր ընդհանուր պատմությունը և խորը մշակութային կապերը ամուր հիմք են ստեղծում երկկողմ համագործակցության ընդլայնման համար», -ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը, այս մասին Արաղչին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Մեր հարևանները մեր առաջնահերթությունն են», - իր հայտարարության վերջում ընդգծել է Իրանի արտգործնախարարը։