Իրան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

1 րոպեի ընթերցում

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել օմանցի պաշտոնակցի՝ Բադր բին Համադ ալ-Բուսայիդիի հետ՝ քննարկելու տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ իրավիճակը Եմենում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA  գործակալությունը։

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղիների շուրջ։

Վերջին օրերի ընթացքում Արաղչին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի, Թուրքիայի, Իրաքի և Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակիցների հետ՝ քննարկելու Եմենում տեղի ունեցող զարգացումները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում