Աշխարհ

Ուգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները

1 րոպեի ընթերցում

Ուգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները

Ուգանդան առաջին աֆրիկյան պետությունն է, որտեղ մեկնարկել են փորձարարական պատվաստանյութի (mRNA) կլինիկական փորձարկումները՝ ուղղված Էբոլա վիրուսի այն տեսակի դեմ պայքարելուն, որն առաջացրել է ներկայիս բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ուգանդայի վիրուսների հետազոտման ազգային ինստիտուտը։

Համաճարակն արդեն ավելի քան 5700 մարդու կյանք է խլել, իսկ մայիսից ի վեր՝ գրանցվել է վարակման ավելի քան 11 000 դեպք։ Ներկայումս տվյալ շտամի դեմ պայքարելու համար հաստատված պատվաստանյութեր կամ բուժման միջոցներ գոյություն չունեն։

Երկու փորձարարական պատվաստանյութերի կլինիկական առաջին փորձարկումները մեկնարկել են Կոնգոյի արևելյան հատվածում, որը հանդիսանում է բռնկման էպիկենտրոնը։ Պատվաստանյութերը նախատեսված են այն անձանց համար, ովքեր շփում են ունեցել վարակակիրների հետ, ինչպես նաև նրանց համար, ովքեր վիրուսով վարակվելու բարձր ռիսկային խմբում են։

Ուգանդան արդեն սկսել է փորձարկել պատվաստանյութերից մեկը, որը մշակվել է ամերիկյան «Moderna» դեղագործական ընկերության կողմից՝ կիրառելով mRNA տեխնոլոգիան։ Վերջինս լայնորեն օգտագործվել է COVID-19-ի համավարակի ժամանակ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում