Միացյալ Նահանգներ

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնում է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։ 

Նշվում է, որ Կրեմլը համաձայնել է քննարկել Կիևի համար անվտանգության երաշխիքները՝ հիմնվելով Հյուսիսատլանտյան պայմանագրի դաշինքի 5-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է հավաքական պաշտպանությանը։

«Կարծում եմ՝ մեզ հաջողվեց ռուսների հետ համաձայնեցնել այն մոտեցմումը, ըստ որի՝ Ուկրաինայի համար նախատեսված անվտանգության ցանկացած երաշխիք պետք է հիմնված լինի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա»,- հայտարարել է Ջարեդ Քուշները։

ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը հաճախ մեկնաբանվում է որպես դաշինքի անդամների պարտավորություն՝ անհապաղ ներգրավվելու պատերազմի մեջ՝ դաշնակցի կողմից, եթե վերջինս ենթարկվի հարձակման, սակայն հոդվածն ուղղակիորեն չի պահանջում դա։ Այն սահմանում է, որ հարձակման դեպքում անդամ երկրները պարտավորվում են աջակցել դաշնակցին՝ ձեռնարկելով այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կհամարեն, այդ թվում՝ զինված ուժի կիրառումը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում