Իրան

ԻՀՊԿ-ն հաղորդել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հաղորդել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը Պարսից ծոցի Հենգամ կղզու շրջանում նախազգուշական կրակ են բացել ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ՝ ստիպելով նրան հեռանալ իրանական սահմաններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ կործանիչը մոտեցել էր Իրանի օդային տարածքին՝ օդային պաշտպանություն ապահովելով առևտրային նավերի համար, որոնք Հորմուզի նեղուցով ընթանում էին Թեհրանի կողմից չարտոնված երթուղով։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ ՀՕՊ միջոցների գործարկումից հետո ամերիկյան կործանիչը կտրուկ փոխել է ուղղությունը։

Իրանցի զինվորականները նախազգուշացրել են, որ Հորմուզի նեղուցում Թեհրանի սահմանած տարանցման կանոնները շրջանցելու ցանկացած փորձ անթույլատրելի է, և որ հետագա խախտումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ինչպես խախտողների, այնպես էլ նրանց աջակցող զինված ուժերի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում