UKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասին
1 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայից 93 կմ դեպի արևմուտք, լցանավի կապիտանը հայտնել է նավի մոտակայքում անհայտ արկի պայթյունի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրային փոխադրումների գործակալությունը (United Kingdom Maritime Trade Operations, UKMTO)։
UKMTO-ն իր տեղեկագրում նշել է, որ նավը վնասներ չի կրել, շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցություն նույնպես չի արձանագրվել, իսկ անձնակազմի բոլոր անդամներն ապահով են։
Նաև նշվել է, որ իրավասու մարմինների կողմից հետաքննություն է իրականացվում, իսկ նավերին խորհուրդ է տրվում պահպանել զգուշություն և կասկածելի ցանկացած գործողության մասին տեղեկացնել UKMTO-ին։