Իրան

Իրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

Իրանի զինված ուժերը կուժեղացնեն վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ և կպահպանեն այն ռեժիմը, որը սահմանափակում է նավագնացությունն այդ ջրային ուղով, քանի դեռ ԱՄՆ-ն չի համաձայնել Թեհրանի ներկայացրած յոթ պայմաններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Ամիր Հաթամին։

«Քանի դեռ չեն կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության յոթ պայմանները, Հորմուզի նեղուցը ոչ միայն չի բացվի, այլև դրա շրջափակումն օրեցօր ավելի կխստացվի», - Հաթամիի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։

«Հակառակորդի համար պայմաններն ավելի ու ավելի բարդ են դառնալու, նեղուցի նկատմամբ ավելի խիստ վերահսկողությունն է լինելու», - հավելել է գեներալ-մայորը։

Նոյեմբերի 24-ին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը նույնպես հայտարարել է, որ Իրանի իշխանությունները չեն ցանկանում բանակցություններ վարել տարածաշրջանային իրավիճակի կարգավորման շուրջ, քանի դեռ ԱՄՆ-ն չի համաձայնել Թեհրանի ներկայացրած յոթ նախապայմաններին։

Թեհրանի կողմից առաջադրված պայմանների թվում նշվել են ռազմական գործողությունների դադարեցումը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացումը, սառեցված իրանական ակտիվների ապասառեցումը և երկրին պատճառված վնասի դիմաց փոխհատուցման վճարումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում