Մերձավոր Արևելք

Ռուբիոն Կատարի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն Կատարի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանիի հետ՝ մեկնարկելով Վաշինգտոնում ԱՄՆ-Կատար ութերորդ ռազմավարական երկխոսությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Պաշտոնյաները վերահաստատել են ԱՄՆ-Կատար գործընկերության ամրությունը և քննարկել տնտեսական ու անվտանգային ընդհանուր առաջնահերթությունների շուրջ համագործակցության խորացումը։

Պետքարտուղարը բարձր է գնահատել Կատարի գլոբալ միջնորդական ջանքերը և ընդգծել է շարունակական սերտ համակարգման կարևորությունը՝ Մերձավոր Արևելքում սպառնալիքները զսպելու, ինչպես նաև կայունությունն ու անվտանգությունը խթանելու համար։

The Associated Press-ի փոխանցմամբ՝ Կատարի վարչապետը նաև հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Աղբյուրը, որը քննարկումների զգայուն բնույթի պատճառով չի ցանկացել հրապարակել իր անունը, հանդիպման մասին մանրամասներ չի հայտնել։

Նոյեմբերի սկզբին Կատարի վարչապետը Վաշինգտոնում հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Կատարն ակտիվորեն միջնորդական ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում