Եվրահանձնաժողովն առաջարկել է արգելել Ուկրաինայի դեմ պատերազմած ռուսաստանցիների մուտքը ԵՄ
1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը նոյեմբերի 23-ին ներկայացված հակառուսական պատժամիջոցների 22-րդ փաթեթում առաջարկել է Ուկրաինայի դեմ մարտական գործողություններին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը գործարկելու մեխանիզմ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, համապատասխան արգելքը նախորդ փաթեթում համաձայնեցվել էր՝ դրա գործնական կիրառման հնարավորությունը հստակեցնելու պայմանով։
Եվրահանձնաժողովի պարզաբանմամբ՝ սահմանափակման իրավական և քաղաքական հիմքը վերաբերում է Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող Ռուսաստանի զինված ուժերի և դրանց հետ կապված խմբավորումների գործող ու նախկին մարտիկներին։ Արգելքի ուժի մեջ մտնելու վերաբերյալ որոշումը պետք է ընդունեն անդամ պետությունները՝ անհրաժեշտ գործիքների պատրաստ լինելուց հետո։