Marvel-ը հրապարակել է «Վրիժառուներ․ Դատաստանի օր» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը
1 րոպեի ընթերցում

Marvel Studios-ը նոյեմբերի 23-ին ներկայացրել է «Վրիժառուներ․ Դատաստանի օր» (Avengers: Doomsday) ֆիլմի եզրափակիչ թրեյլերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութը հրապարակվել է Marvel Entertainment-ի YouTube-ի պաշտոնական ալիքում։
Շուրջ երեք րոպե տևողությամբ թրեյլերը սկսվում է Սթիվ Ռոջերսի և Փեգի Քարթերի զրույցով․ նրանք քննարկում են՝ արդյոք որդուն պետք է պատմեն, որ հայրը Կապիտան Ամերիկան է։ Հերոսների խաղաղ կյանքն ընդհատվում է նոր սպառնալիքի ի հայտ գալով։
Ֆիլմում Վրիժառուները, Ֆանտաստիկ քառյակը, Իքս մարդիկ և Վականդայի հերոսները միավորվում են Դոկտոր Դումի դեմ։ Նրան մարմնավորում է Ռոբերտ Դաունի կրտսերը, որը Marvel-ի կինոտիեզերք է վերադառնում նոր կերպարով՝ նախկինում մարմնավորած Երկաթե մարդու փոխարեն։
Ռեժիսորներն Էնթոնի և Ջո Ռուսո եղբայրներն են, որոնք նկարահանել են նաև «Վրիժառուներ․ Անվերջության պատերազմ» և «Վրիժառուներ․ Վերջնախաղ» ֆիլմերը։ Դերասանական կազմում են Քրիս Էվանսը, Քրիս Հեմսվորթը, Էնթոնի Մաքին, Պեդրո Պասկալը, Վանեսա Քիրբին, Թոմ Հիդլսթոնը և այլք։
Ֆիլմի կինովարձույթն ԱՄՆ-ում կմեկնարկի 2026 թվականի դեկտեմբերի 18-ին։