Եվրոպա

Նիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլ է սկսվել

2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլ է սկսվել

Նիդեռլանդներում հասարակական  տրանսպորտի աշխատողները երկօրյա գործադուլի են դուրս եկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Hart van Nederland լրատվական հարթակը։

Նշվում է, որ թագավորության հարավի Հյուսիսային Բրաբանտի նահանգում գործադուլի առաջին օրն Arriva տարածաշրջանային տրանսպորտային ընկերության ավտոբուսների միայն 10-15%-ն է դուրս եկել երթուղի։ Տվենտեի և Լիմբուրգի տարածաշրջաններում երթևեկում է ավտոբուսների կեսից փոքր-ինչ ավելին։ Ընդ որում, խոշոր բնակավարերում՝ Ամստերդամում, Հաագայում և Ռոտերդամում, քաղաքային տրանսպորտը գործում է սովորական ռեժիմով։

Ըստ EBS տրանսպորտային օպերատորի տվյալների, որն սպասարկում է նաև Հաագայի արվարձանները, գործադուլին մասնակցում է իր աշխատակիցների 70–75%-ը։ Ուտրեխտում գործող Transdev ընկերությունում գործադուլին մասնակցում է աշխատողների գրեթե 70%-ը։ Գործադուլը կշարունակվի նաև նոյեմբերի 24-ին։

Սեպտեմբերին Նիդեռլանդներում արդեն գործադուլների ալիք էր բարձրացել գործազրկության և աշխատունակության կորստի  վճարի կրճատման՝ կառավարության ծրագրերի դեմ։ Սեպտեմբերի 4-ին աշխատանքը դադարեցրել էին Ռոտերդամի, Ամստերդամի և Ֆլիսինգենի նավահանգիստների աշխատակիցները։ Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել համազգային տրանսպորտային գործադուլ, որին մասնակցել են NS-ի և DB Cargo-ի հազարավոր աշխատակիցներ, ProRail ենթակառուցվածքի օպերատորներ, ինչպես նաև քաղաքային և տարածաշրջանային հասարակական տրանսպորտի աշխատողներ։ Դրա հետևանքով երկրի ամբողջ  հասարակական տրանսպորտը մեկ օրով դադարեցրել էր աշխատանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում