Աշխարհ

Կոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդության ավելի քան 11700 հաստատված դեպք է արձանագրվել 2016 թվականի մայիսից ի վեր։ Դրանցից ավելի քան 5,7 հազարը՝ մահվան ելքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել են Կոնգոյի առողջապահության նախարարությունից։

Մասնավորապես նշվում է, որ «ԿԴՀ-ում համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է հիվանդության ընդհանուր առմամբ 11 762 հաստատված դեպք, այդ թվում՝ 5 775 մահվան ելքով, մահացությունը կազմում է 49,1%»: Էպիկենտրոնը մնում է Իտուրիի նահանգը, որին բաժին է ընկնում հաստատված դեպքերի ընդհանուր թվի 68,3%-ը։ Համաճարակն ընդգրկել է ԿԴՀ-ի ութ նահանգների 178 մունիցիպալ գոտիներից 68-ը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ՝ Աֆրիկայում էբոլայի ներկայիս բռնկումից վեց ամիս անց «ձեռնարկվող միջոցների մասշտաբները զգալիորեն ընդլայնվել են, սակայն վիրուսի փոխանցումը մնում է կայուն»։

ԱՀԿ-ն Կոնգոյում վիրուսի հետագա տարածման ռիսկը գնահատում է որպես «շատ բարձր»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում