Կոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայից
1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 5300-ը։ Երկրում հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 10900 դեպք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԿԴՀ-ի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Հանրային առողջապահության ազգային ինստիտուտը։
Մասնավորապես, հիվանդության ընդհանուր առմամբ 10 հազար 920 հաստատված դեպքից 5 323-ը մահվան ելք է ունեցել. մահացության ցուցանիշը կազմում է 48,7 տոկոս։ Էպիկենտրոնը շարունակում է մնալ Իտուրի նահանգը, որին բաժին է ընկնում հաստատված դեպքերի ընդհանուր թվի 69,7 տոկոսը։
Համաճարակը սկսվել է մայիսին՝ Կոնգոյի ԴՀ-ում և Ուգանդայում։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ երկրում բռնկումն ավարտվել է։ Օգոստոսի 25-ին ԱՀԿ-ն հաստատել է այդ տեղեկությունը։