Աշխարհ

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) գրանցվել է էբոլա տենդով վարակման ավելի քան 10 000 դեպք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ հղում անելով երկրի իշխանություններին։

ԿԴՀ առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն` վիրուսով վարակվել է 10 060 մարդ, որոնցից ավելի քան մոտ 4900-ը մահացել է։ Ավելի վաղ հաղորդվել էր 4300 մահվան և շուրջ 9000 վարակման դեպքի մասին։

Էբոլա տենդի համաճարակի բռնկման մասին պաշտոնապես հայտարարվել է մայիսի 15-ին՝ Կոնգոյի Իտուրիի նահանգում։ Վիրուսով հիվանդացության դեպքեր են արձանագրվել նաև հարևան Քենիայում, Նիգերիայում և Ուգանդայում։

Օգոստոսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ Ուգանդայում հիվանդության դեպքեր այլևս չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում