Աշխարհ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը

1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 9964-ի, հիվանդությունից մահացել է 4841 մարդ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հոկտեմբերի 26-ին հաղորդել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հանրային առողջապահության ազգային ինստիտուտը (INSP)։

«Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 88 նոր դեպք, մահվան՝ 38 դեպք, 24 մարդ ապաքինվել է։ Այսպիսով, բռնկման սկզբից ի վեր հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 9964-ի, մահացել է 4841 մարդ», — ասվում է INSP-ի ամենօրյա հաշվետվության մեջ։

Ավելի վաղ The New York Times թերթը գրել էր, որ աֆրիկյան երկրներում էբոլա տենդի բռնկումն այս ընթացքում արդեն հասել է մեծ ծավալների և կարող է ընդգրկել ամբողջ մայրցամաքը, եթե չհաջողվի գտնել հիվանդության տարածումը կասեցնելու միջոց։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդի բռնկումն սկսվել է 2026 թվականի ապրիլին։

Այսօրվա դրությամբ էբոլայի նոր՝ Բունդիբուգիո շտամի դեմ պաշտոնապես լիցենզավորված պատվաստանյութ չկա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում