Եվրոպա

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ին անցկացված ցույցերից հետո ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 1400 հազար մարդու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։

«Ամբողջ երկրում ձերբակալվել է 1435 մարդ»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ ցույցերի ընթացքում տուժել է 267 ոստիկան։ Վնասվածքներ է ստացել նաև 250 ցուցարար։

Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայի ամբողջ տարածքում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ արհմիությունների և ուսանողական շարժումների մասնակցությամբ։

Հոկտեմբերի 17-ի անկարգություններից հետո երկրի ներքին գործերի նախարարությունը խոստացել էր հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանների և ժանդարմների թիվը 10 հազարից հասցնել 70 հազարի։ Մի շարք քաղաքներում իշխանություններն արգելել էին փողոցային ցույցերը և պարետային ժամ սահմանել։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 24-ի ցույցերին մասնակցել է 410 հազար մարդ, մինչդեռ Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը (CGT) մասնակիցների թիվը գնահատել է 800 հազար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում