Եվրոպա

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Բուլղարիայի նախագահի և փոխնախագահի թեկնածուներ Իլիանա Յոտովան ու Կիրիլ Վալչևը ընտրությունների երկրորդ փուլում կմրցեն Անդրեյ Գուրովի և Գեորգի Կանդևի դեմ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բուլղարական BTA գործակալությունը, հոկտեմբերի 25-ին կայացած քվեարկության արդյունքում, քվեաթերթիկների 95.29 տոկոսի տվյալներով, Յոտովա-Վալչև զույգը ստացել է ձայների 34.6 տոկոսը, իսկ Գյուրով-Կանդև զույգը՝ 32 տոկոսը։  

Մնացած մասնակիցներն իրենց ստացած ձայներով զգալիորեն զիջում են այս երկու զույգերին։

Սահմանադրության համաձայն՝ նախագահի թեկնածուն կարող է ընտրվել առաջին փուլում միայն այն դեպքում, եթե ստանա վավեր քվեների կեսից ավելին, և ընտրություններին մասնակցի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսից ավելին։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, յոթ օրվա ընթացքում անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն թվով ձայներ ստացած երկու թեկնածուները։

Այդպիսով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 1-ին։

Նշենք, որ Իլիանա Յոտովան Բուլղարիայի գործող նախագահն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում