Հոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրը
1 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 24-ին լրանում է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 81-րդ տարեդարձը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ
1945 թվականին ՄԱԿ-ի կանոնադրությունը նախանշել է ավելի լավ ապագա բոլորի համար՝ մի աշխարհ, որտեղ առկա են մարդու իրավունքներ ու հավասարություն բոլորի համար։
«Այսօր սա ավելի կարևոր է, քան երբևէ»,-նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։
1945 թվականի հոկտեմբերի 24-ին պաշտոնապես ուժի մեջ է մտել ՄԱԿ կանոնադրությունը, երբ այդ փաստաթուղթը վավերացրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և ստորագրող երկրների մեծ մասը։
Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի անդամ է դարձել 1992 թվականի մարտի 2-ին։