Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի
1 րոպեի ընթերցում

Հորդանանի Էլ Քարաք նահանգի Համուդ գյուղի եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է ութի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հորդանանի «Ալ Մամլաքա» հեռուստաընկերությունը, առողջապահության նախարար Իբրահիմ ալ Բուդուրը հայտնել է, որ տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Հիվանդանոցներում բուժում է ստանում ավելի քան երկու տասնյակ մարդ։
Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին՝ հունական ուղղափառ եկեղեցում հուղարկավորության արարողության ժամանակ։ Զինված անձինք կրակ են բացել հավաքվածների ուղղությամբ։ Իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչություն։
Հոկտեմբերի 24-ի առավոտյան շարունակվել են հարձակման մասնակիցների որոնողական աշխատանքները։