Թուրքիա

Թուրքիայի և Եմենի արտգործնախարարները կքննարկեն հակամարտության կարգավորումն ու նավագնացության անվտանգությունը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Եմենի արտգործնախարարները կքննարկեն հակամարտության կարգավորումն ու նավագնացության անվտանգությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 24-ին Ստամբուլում Եմենի արտգործնախարար Աֆրահ Աբդուլազիզ ալ Զուբայի հետ կքննարկի Եմենում հակամարտության քաղաքական կարգավորումն ու տարածաշրջանում նավագնացության անվտանգությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի ԱԳՆ աղբյուրների փոխանցմամբ՝ Ֆիդանը կհաստատի Անկարայի աջակցությունը Եմենի տարածքային ամբողջականությանը, ազգային միասնությանը և երկրի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությանը։

Ակնկալվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կընդգծի քաղաքական երկխոսության միջոցով հակամարտության կայուն կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հութիների հարձակումների անընդունելիությունը։

Բանակցությունների օրակարգում կլինի նաև Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներում անվտանգության ու նավագնացության ազատության հնարավորինս արագ վերականգնումը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում