Եվրոպա

Ռումինիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից հետո ևս մեկ նավ է խորտակվել․ 1 նավաստի զոհվել է, 3-ը՝ անհետ կորել

2 րոպեի ընթերցում

Ռումինիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից հետո ևս մեկ նավ է խորտակվել․ 1 նավաստի զոհվել է, 3-ը՝ անհետ կորել

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը Ռուսաստանին մեղադրել է ՆԱՏՕ-ի արևելյան թևում հարձակումների սրման մեջ այն բանից հետո, երբ Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ, անօդաչու թռչող սարքի հարվածից բեռնատար նավ է խորտակվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Առնվազն մեկ նավաստի զոհվել է, ևս երեքը անհետ կորած են։

«Սա Ուկրաինայում պատերազմի շրջանակում Ռուսաստանի կողմից իրավիճակի սրման գործընթացի մի մասն է», - լրագրողներին հայտնել է Ռումինիայի նախագահը՝ հավելելով, որ նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման։

Դեպքի վայրում փրկարարական նավերը որոնում են ողջ մնացածներին՝ ծովի ուժեղ ալեկոծության և պոռթկուն քամու պայմաններում։

Ռումինիայի ծովային նավատորմի վարչության տվյալներով՝ Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող Khoryv նավը աղետի ազդանշան է ուղարկել Ռումինիայի տարածքային ջրերի մոտ՝ Կոնստանցայի նավահանգստից 13 ծովային մղոն հեռավորության վրա։

Նավում եղել է 13 հոգուց բաղկացած անձնակազմ՝ Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ։ Ինը նավաստիների հաջողվել է փրկել, հայտնաբերվել է մեկ զոհվածի մարմին, իսկ երեքը անհետ կորած են։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ռումինիայի և Բուլղարիայի ափերի մոտ հաճախակիացել են առևտրային նավերի վրա հարձակումները։ Դրանց հետևանքով վնասվել է առնվազն յոթ բեռնատար նավ, իսկ զոհված կամ անհետ կորած նավաստիների թիվը հասել է 30-ի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում