Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանը հայտարարել է ռազմագերիների նոր փոխանակման մասին, որի շրջանակներում ուկրաինական գերությունից ազատ է արձակվել 270 զինծառայող: Դրա դիմաց Կիևին հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի 270 անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Վերադարձված ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսի Հանրապետությունում, որտեղ նրանց աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Յանա Լանտրատովան», - հայտնել է Պաշտպանության նախարարությունը։

Բացի այդ, Ուկրաինայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը հայտնել է, որ տեղի է ունեցել քաղաքացիական անձանց փոխանակում, որի արդյունքում յուրաքանչյուր կողմից վերադարձվել է յոթ մարդ։

Հոկտեմբերի 22-ին կողմերը փոխանակել են նաև զոհվածների աճյուններ. Ռուսաստանը հանձնել է 252 մարմին, իսկ Ուկրաինան վերադարձրել է 25-ը։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ 2026 թ. սկզբից ի վեր Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների 18 փոխանակում. նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին, որի շրջանակում յուրաքանչյուր կողմից վերադարձվել էր 103 մարդ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում