Միացյալ Նահանգներ

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններն Արաբական Միացյալ Էմիրություններում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«(Բանակցությունները) նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում», - ասել է նա։

Պեսկովը նաև նշել է, որ բանակցությունները նախատեսվում է անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև, սակայն հավելել է, որ ոչինչ չի կարելի բացառել նախապես, այդ թվում՝ եվրոպացիների մասնակցությունը։

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները կկենտրոնանան խաղաղության հաստատումից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովման վրա։ Օրակարգում կարող է լինել նաև եվրոպական անվտանգության ճարտարապետությունը։

«Իսկապես, նախագահը ուրվագծեց բանակցությունների թեման. սրանք երկու երկրների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցեր են՝ խաղաղ կարգավորման հասնելուց հետո», - նշել է նա։

«Դժվար է ասել, թե ինչպես և ինչ ձևաչափով կանցկացվեն հետագա քննարկումները։ Ակնհայտ է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության քննարկումն առանց այլ մասնակիցների անհնար կլինի, սակայն այս քննարկման սկիզբը կլինի եռակողմ ձևաչափով (խմբ.՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ուկրաինա)», - պարզաբանել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոյեմբերին Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները կարող են դառնալ քառակողմ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում