Միացյալ Նահանգներ

ՌԴ ԱԳՆ-ում նշել են ԱՄՆ-ի հետ դեպի հարաբերությունների կարգավորում տանող քայլերը

2 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ում նշել են ԱՄՆ-ի հետ դեպի հարաբերությունների կարգավորում տանող քայլերը

Ռուսաստանի դիվանագիտական սեփականության վերադարձի և երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հետ կապված հարցերի լուծումը կարևոր քայլ կլիներ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորման ճանապարհին և հնարավորություն կստեղծեր այլ թեմաների շուրջ երկխոսությունը շարունակելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ատլանտիկայի վարչության տնօրեն Ալեքսանդր Գուսարովը։

«Առայժմ պետք է ասել, որ մենք չենք զգում բավարար քաղաքական կամք մեր ամերիկացի գործընկերների կողմից, որոնք հաճախ փորձում են սյուժեները կապել տարածաշրջանային և միջազգային այլ՝ տվյալ խնդրին անմիջականորեն չառնչվող հարցերի հետ։ Դա մեզ չի վհատեցնում, մենք շարունակում ենք այս թեմային մոտենալու և այն լուծելու ուղիներ փնտրել, և մեզ համար ակնհայտ է, որ իմ նշած երկու խնդիրների լուծումը, մի կողմից, կարևոր գործոն կդառնար մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար, իսկ մյուս կողմից՝ դուռ կբացեր մեր հարաբերություններին առնչվող այլ թեմաների շուրջ երկխոսությունը շարունակելու համար», - ասել է նա «Միջազգային կյանք» հանդեսին տված հարցազրույցում։

Գուսարովը հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում առկա խնդրահարույց հանգամանքների վերացման նպատակով բանակցությունների հաջորդ փուլը, ինչպես կարծում է ԱԳՆ-ն, կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ։

«Դրա կոնկրետ ժամկետները մենք կհամաձայնեցնենք դիվանագիտական կապուղիներով», - պարզաբանել է դիվանագետը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում