Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իմաստուն է որակել նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ ժամանակավորապես թույլ տալ ռուսական դիզելային վառելիքի մուտքը համաշխարհային շուկա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կարծում եմ՝ նախագահը շատ իմաստուն որոշում է կայացրել՝ թույլ տալով որոշակի ժամանակահատվածով ավելացնել ռուսական էներգառեսուրսների մատակարարումը համաշխարհային շուկա, ընդ որում՝ ոչ միայն մեր սեփական շահի համար»,- ասել է Ռուբիոն։
Ըստ նրա՝ դիզելային վառելիքի բարձր գները ազդում են ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև այլ երկրների վրա։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվածություն էին ձեռք բերել համաշխարհային շուկա ռուսական դիզելային վառելիքի մատակարարման շուրջ։ Ռուսաստանի նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտնել էր, որ ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավը հինգշաբթի օրը կուղևորվի դեպի Միացյալ Նահանգներ։