Աշխարհ

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

Տեղեկությունը, թե Լեհաստանը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ Լվովի մարզային խորհրդի կողմից 2027 թվականն «Ուկրաինական ապստամբական բանակի» (ՈՒԱԲ) տարի հռչակելու որոշումից հետո, իրականությանը չի համապատասխանում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին հայտնել Լեհաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Յանուշ Սեյմեյը։

Լվովի մարզային խորհուրդը քվեարկությունն անցկացրել է հենց այն ժամանակ, երբ Լեհաստանը պատրաստվում էր Ուկրաինա ուղարկել լայնածավալ ռազմական օգնություն։

Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Մարչին Բոսացկին իր հերթին հայտնել է, որ Կիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ վիճահարույց որոշումն ուժի մեջ չի մտնի։ Նա նշել է, որ Վարշավայի միջամտությունից հետո վիճահարույց որոշումը հանվել է Լվովի մարզային խորհրդի կայքից։

«Մենք հավատում ենք ուկրաինական իշխանությունների խոսքին և ակնկալում ենք, որ այդ խոստումները կկատարվեն», - ընդգծել է Բոսացկին։

Վերոհիշյալ որոշումը լայն քննադատության արժանացավ Լեհաստանում, որտեղ ՈւԱԲ-ը  և նրա հրամանատար Ռոման Շուխևիչը պատասխանատու են համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վոլինում լեհերի զանգվածային սպանությունների համար։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում