Աշխարհ

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

1 րոպեի ընթերցում

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Հազարավոր երիտասարդներ երթով անցել են Վիեննայի կենտրոնական փողոցներով՝ բողոքելով համալսարանների ֆինանսավորման կրճատումների դեմ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Vienna.at-ը։

Համալսարանների ֆինանսավորման կրճատումների դեմ լայնածավալ ցույցը մեկնարկել է Վիեննայի տեխնոլոգիական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ։ Հանրահավաքից հետո ուսանողները երթով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով։ Ցուցարարների պատճառով երթևեկությունը սահմանափակվել է, ինչը հանգեցրել է խցանումների։ Ոստիկանական մեքենաներն ուղեկցել են ցուցարարների շարասյուները։

Ըստ կազմակերպիչների՝ ցույցին մասնակցել է մոտ 20 000 մարդ։ Ցուցարարները վանկարկել են կարգախոսներ և պարզել պաստառներ՝ պահանջելով կրթության և գիտության ֆինանսավորման կրճատումներ չանել։

Ավստրիայում բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման կրճատումներն ուժի մեջ են մտնելու 2028 թվականից։ Համալսարանական հանրությունը մտավախություն ունի, որ ռեսուրսների պակասը կհանգեցնի աշխատակազմի կրճատման, ուսումնական պայմանների վատթարացման և գիտահետազոտական ​​աշխատանքների հնարավորությունների սահմանափակման։

 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում