Իրան

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

ԱՄՆ-ն հայտնվել է Մերձավոր Արևելքում հակամարտության ձգձգման ծուղակում, սակայն ուժասպառ անող պատերազմը ձեռնտու կլինի Իրանին, որն ունի ստորգետնյա օբյեկտների և արտադրական ամբողջական ցիկլ ունեցող գործարանների զարգացած ցանց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

«Ուժասպառ անող պատերազմը ձեռնտու կլինի Իրանին և վնաս կհասցնի Ամերիկային։ Երկարատև պատերազմի պայմաններում առանցքային հարցն այն է, թե արդյոք երկիրը կարող է ապահովել արտադրության, տեղակայման և հակազդման չընդհատվող ցիկլ։ Մենք ցույց ենք տվել, որ կարող ենք վնաս հասցնել հակառակ կողմին», - ասել է նա Drop Site հրատարակությանը տված հարցազրույցում։

Ռեզային հավելել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ դիմակայությունը Վաշինգտոնի համար դարձել է ռազմական գործողությունները ձգձգելու նոր պատրվակ, սակայն Թեհրանը մտադիր չէ հրաժարվել ճնշման իր լծակներից, քանի դեռ ամերիկյան կողմը չի կատարել ստանձնած պարտավորությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում