Իրան

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում միաժամանակ հարվածել է չորս նավի, որոնք նավից նավ նավթ էին տեղափոխում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:

Ըստ ԻՀՊԿ-ի՝ «օրինախախտ նավերը», որոնք Պարսից ծոցի հյուսիսում նավից նավ նավթ էին տեղափոխում, այրվում են:

Եվս 3 նավ, ըստ ԻՀՊԿ-ի, գիշերը պայթել է ականների վրա Հորմուզի նեղուցի արևմուտքում՝ անցնելով Իրանի կողմից չարտոնված երթուղիներով: Նավերում հրդեհ է բռնկվել, դրանք վնասներ են կրել և կանգ առել:

ԻՀՊԿ-ն հիշեցրել է, որ ավելի վաղ բեռնափոխադրող ընկերություններին նախազգուշացրել է, որ ԱՄՆ բանակը նրանց մոլորության մեջ է գցում՝ հրահրելով անցնել նեղուցով, և նրանք անցնում են անօրինական երթուղիներով, ինչի հետևանքով օրեցօր աճում է ծովային միջադեպերի թիվը:

Կորպուսը շեշտել է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ Իրանի ռազմածովային ուժերի վերահսկողության տակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում