Եվրոպա

Ավստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասին

2 րոպեի ընթերցում

April 10, 2019 - Arlington, VA, United States of America - U.S. Acting Secretary of Defense Patrick Shanahan, right, stands for the national anthems during the arrival ceremony for Austrian Minister of Defense Mario Kunasek, left, at the Pentagon April 10, 2019 in Arlington, Virginia. (Credit Image: © Amber I. Smith via ZUMA Wire)
April 10, 2019 - Arlington, VA, United States of America - U.S. Acting Secretary of Defense Patrick Shanahan, right, stands for the national anthems during the arrival ceremony for Austrian Minister of Defense Mario Kunasek, left, at the Pentagon April 10, 2019 in Arlington, Virginia. (Credit Image: © Amber I. Smith via ZUMA Wire)

Ավստրիայի իշխանությունները որոշում են կայացրել երկրից արտաքսել չորս ռուս դիվանագետի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ավստրիայի արտաքին գործերի նախարարությանը։

«Ավստրիայի անվտանգության մարմինների բացահայտումների հիման վրա Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը միջոցներ է ձեռնարկել Վիեննայում գտնվող չորս ռուսաստանցի դիվանագետների նկատմամբ», - ասվում է հայտարարության մեջ

Նրանք հայտարարվել են անցանկալի անձինք և պարտավոր են լքել երկիրը։

Արտաքին քաղաքական գերատեսչության որոշմամբ՝ անցանկալի անձ են հայտարարվել Վիեննայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության երեք աշխատակից և ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ևս մեկ աշխատակից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վիեննայում նրանց գործունեությունը համարել են «դիվանագիտական կարգավիճակին անհամապատասխան»։

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Դմիտրի Լյուբինսկին ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Մոսկվան համապատասխան արձագանք կտա Վիեննայի այս քայլին։

Նոր արտաքսված անձանց հաշվի առնելով՝ 2020 թվականից ի վեր Ավստրիան արտաքսել է 18 ռուսաստանցի դիվանագետի։ Մայիսին երկիրն արտաքսել էր 3 դիվանագետի՝ ռուսական դիվանագիտական շենքերի վրա «ալեհավաքների անտառի» պատճառով՝ նշելով, որ դրանք կարող էին օգտագործվել լրտեսության համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում